Փարիզի քաղաքապետը ծաղրել է Դոնալդ Թրամփին ֆրանսիական մայրաքաղաքի շուրջ մեկնաբանության համար
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հեգնանքով է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ֆրանսիայի մայրաքաղաքի մասին բացասական մեկնաբանությանը:
Ինչպես գրում է BBC-ն` այդ նպատակի համար Փարիզի քաղաքապետը հիշատակել է դիսնեյյան թեման: Թվիթերյան իր էջում Իդալգոն լուսանկար է հրապարակել Միկի և Մինի Մաուսների հետ, որը, վերջինիս խոսքով, պետք է խորհրդանշեր քաղաքին բնորոշ դինամիկան և դռնբաց ոգին:
Ավելի վաղ ԱՄՆ-ում համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Թրամփը պատմել էր իր ընկերոջ մասին, որը նախկինում հաճախ էր Փարիզ այցելում, սակայն դադարել է մեկնել այնտեղ: Այս մասին խոսելով` Թրամփը քննադատության է ենթարկել եվրոպական երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ու անվտանգության ապահովման միջոցները:
Վերջերս հաղորդվում էր, որ աշխարհի ամենից շատ այցելվող քաղաքներից մեկում` Փարիզում զբոսաշրջային հոսքը կրճատվել է`պայմանավորված 2015-ի սկզբից Ֆրանսիայում տեղի ունեցող ահաբեկչություններով: