Հայտնի են աշխարհի ամենախցանված քաղաքները
Ամերիկյան INRIX ընկերությունը հրապարակել է քաղաքների վարկանիշը, որոնց փողոցներն ամենախցանվածն են աշխարհում: Վարկանիշը կազմել են ընկերության փորձագետները:
Korrespondent-ի հաղորդմամբ` վարկանիշի առաջին տեղը կիսել են ամերիկյան Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքները, իսկ երկրորդ տեղում հայտնվել է Մոսկվան: Առաջին հնգյակում ներառվել են նաև ամերիկյան Սան Ֆրանցիսկոն և բրազիլական Բոգոտան:
Աշխարհի ամենախցանված քաղաքների վարկանիշում տեղ են գտել նաև բրազիլական Սան Պաուլոն, բրիտանական Լոնդոնը, ամերիկյան Ատլանտան, ֆրանսիական Փարիզը և ամերիկյան Մայամին: