ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս
ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79 314 ընտրող կամ ընտրողների 76.44 տոկոսը: ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ամփոփիչ ասուլիսին այս մասին հայտարարեց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել էր 12 ընտրատարածք և 280 ընտրական տեղամասերում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Ներկայացնում ենք նաև Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ընտրատարածքների: