Apple-ը կարմիր iPhone7 կթողարկի
Apple ընկերությունը պլանավորում է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7. նորույթը կցուցադրվի ընկերության` մարտին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնում է ճապոնական Mac Otakara պորտալը:
Նշվում է, որ փայլուն կարմիր պատյանով iPhone 7 և 7 Plus սմարթֆոններից բացի Apple-ը կստեղծի 123 գիգաբայթ հիշողությամբ iPhone SE:
Աղբյուրի հաղորդմամբ` ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն նաև նոր պլանշետային iPad համակարգիչները: Պլանշետների վաճառքը կարող է մեկնարկել 2017 թվականի մայիսին: