Մարդիկ ընտրատեղամաս էին գնում մեծ խանդավառությամբ, հանրաքվեն տոն էր․միջազգային դիտորդ
Ընդհանուր առմամբ այսօր Լեռնային Ղարաբաղում ընտրություններն ընթացել են նորմալ, այցելած ընտրատեղամասերում խախտումների չենք արձանագրել, սա մեկ քայլ է Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ։ Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց Մերձդնեստրի դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն։ Ըստ նրա՝ հատկապես ակտիվ են եղել գյուղական համայնքներում։
«Արդեն ժամը մեկին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ ընտրության էին գնում մեծ խանդավառությամբ ու սա իսկապես տոն էր նրանց համար»,- մանրամասնեց նա։
Դիտորդը նաև կատակեց, որ ընտրատեղամասերից մեկում գրանցվել է 100 տոկոսանոց մասնակցություն. «Շուշիի 10/70 տեղամասում՝ բանտում»,- նշեց Մերձդնեստրի պատգամավորը։