Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողների մասին նախազգուշացնող հավելված
Ճապոնիայում ստեղծվել է հավելված, որը նախազգուշացնում է բռնաբարողի հետ առերեսվելու հավանականության մասին, հայտնում է The Independent-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Mimamotchi կոչվող հավելվածը ճանաչում է սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրն ու ծանուցում ուղարկում, եթե նա մոտենում է տեղանքների, որտեղ ավելի վաղ սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել:
Կայքի հաղորդմամբ` ոստիկանությունը ստեղծել է հավելվածը` փողոցում կանանց և երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
Նշվում է, որ հավելվածն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: