Շայա Լաբաֆը Թրամփի դեմ ցույցը տեղափոխել է Նյու Մեքսիկո
Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված իր բողոքի ցույցը տեղափոխել է Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում գտնվող «Էլ Ռեյ» թատրոն: Այս մասին հաղորդում է Artnet պորտալը:
Հայտնի է, որ ավելի վաղ բողոքի ակցիան անցկացվել է Նյու Յորքի թանգարանում, սակայն այն փակվել է երեք շաբաթ անց՝ այցելուներին և աշխատակիցներին սպառնոցող վտանգի պատճառով, քանի որ այնտեղ հաճախ բախումներ են տեղի ունեցել Թրամփի աջակիցների և հակառակորդների միջև:
Լաբաֆը թանգարանին մեղադրել է Թրամփին երկրպագելու մեջ և ասել, որ ամենասկզբից իրեն օգնություն չի ցուցաբերվել կազմակերպչական հարցերում:
Հայտնի է, որ Լաբաֆի ակցիան մեկնարկել է հունվարի 20-ին և, հեղինակի խոսքով, պետք է շարունակվեր 4 տարի` Թրամփի նախագահության ընթացքում: