Գանձասար Կապանը պարտվեց Ատլանտասին
Կիպրոսում «Գանձասար Կապանը» անցկացրել է իր հերթական ստուգողական հանդիպումը։ Մրցակիցը Լիտվայի կրկնակի գավաթակիր «Ատլանտասն» էր։
Հանդիպումն ավարտվել է «Ատլանտասի» հաղթանակով՝ 3-1 հաշվով,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հաշիվն առաջինը բացել են «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստները. 4-րդ րոպեին աչքի է ընկել Վալմերսոն Գարսիա Պրայան, բայց հետագայում «Ատլանտասը» 3 գոլ է խփել և հաղթել։
Հիշեցնենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Գանձասար Կապանը» կանցկացնի փետրվարի 21-ին։ Մրցակիցը Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ Սուվալկիի «Վագրի» թիմն է։