Իսրայելուհին պատահաբար ոտնակոխ արած խխունջին անասնաբույժի է տարել՝ կենդանու կյանքը փրկելու համար
Իսրայելի բնակչուհին, պատահաբար տրորելով այգում բնակվող խխունջին և վնասելով փափկամարմին կենդանու փխրուն խեցին, որոշում է անհապաղ անասնաբույժի դիմել և փրկել խխունջի կյանքը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Թել Ավիվում տարվա այս ժամանակաշրջանում բավականին անձրևային եղանակ է տիրում, ինչի արդյունքում պարտեզներում բնակվող խոնավասեր խխունջներն ակտիվանում են և դուրս են գալիս թաքստոցներից:
Նման եղանակին կենդանիներից շատերն են անցորդների ոտքեր տակ հայտնվում` վտանգելով կյանքը կամ վնասելով խեցիները: Այս մեկի բախտը բերել է, քանի որ իսրայելուհին պարզապես անտեսելու փոխարեն որոշում է կենդանուն անասնաբուժական հիվանդանոց հասցնել, որտեղ էլ փոքրամարմին խխունջին առաջին բուժօգնություն են ցուցաբերում: