Լավրովը տեղեկացրել է Պուտինի և Թրամփի հանդիպման շուրջ պայմանավորվածության մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման մասին լրագրողների հարցին, տեղեկացրել է, որ «պայմանավորվածություն կա նման հանդիպում կազմակերպելու մասին»:
«Հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի և պետք է կայանա այն պահին և այն վայրում, որտեղ հարմար կլինի երկու նախագահներին», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է Լավրովը Մյունխենում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այսօր Մյունխենում ավարտվել են Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի երկրորդ օրվա քննարկումները:
Ռուս նախարարը նշել է նաև, որ Մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպում չի անցկացրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: