Արգենտինյան Անդերում ավտոբուս է վթարվել. կա 19 զոհ
Չիլի ուղևորվող ավտոբուսը վթարվել է Արգենտինայի Մենդոսա նահանգում, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Անդերով անցնող հեռավոր լեռնային ճամապարհի վրա:
Չիլիական TurBus ընկերության տվյալներով, որին պատկանում է ավտոբուսը, այն 40 ուղևորի է տեղափոխելիս եղել, որոնցից 32-ը` Արգենտինայի քաղաքացիներ: ավտոբուսում առնվազն երեք երեխա է գտնվել: