Ինչի մասին են հուշում մաշկի վրա առաջացող կարմիր կետիկները
Եթե մարմնի վրա պատահաբար կարմիր կետիկներ եք հայտնաբերել, անհանգստանալու կարիք չկա: Ինչպես գրում է AdMe.ru-ն, կարմիր կետիկներն իրենցից կարմիր անվնաս ուռուցիկ մակերևույթ են ներկայացնում, որն անվանում են նաև անգիոմա: Այն բաղկացած է լինում արյունատար անոթներից:
Դրա առաջացման պատճառները հիմնականում երկուսն են` տարիքը և օրգանիզմում առկա խանգարումները կամ ոչ ճիշտ կենսակերպը: Անգիոմաները սովորաբար կարող են առաջանալ 30-ից հետո: Այս պարագայում դրանք փոքրիկ կետիկներ են, առաջանում են ուսերին, ձեռքերին և իրանի վրա:
Եթե այն առավել մեծ տեսք ունի, կարող է խոսել լյարդի աշխատանքի, անոթային կամ հորմոնալ խանգարումների մասին:
Եթե փոքրիկ չափս ունեցող կարմիր խալանման հատվածը սկսում է մեծանալ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի հետագա բարդացումներից խուսափելու համար: Այլ դեպքերում այն անհանգստության պատճառ լինել չի կարող:
Իսկ դրանց առաջացումը կանխելու լավագույն միջոցը առողջ ապրելակերպն է և համակարգված սննդակարգը: Պետք է շատ ջուր և հյութ օգտագործել, թարմ բանջարեղեն ուտել` չմոռանալով նաև օգտակար յուղերի մասին, ինչպիսիք են ձիթապտղի կամ ավոկադոյի յուղը: