Ստամբուլի օդանավակայանում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են Boeing 777 –ի ուղևորներին
Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի ուղևորներին ու անձնակազմի անդամների տարհանել են օդանավում գտնվող ռումբի պայթելու վտանգի պատճառով:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` նշելով, որ թուրքական ինքնաթիռն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից ուղևորվելիս է եղել Տորոնտո:
Հաղորդվում է, որ անձնակազմի անդամներից մեկը ինքնաթիռի զուգարաններից մեկում երկտող է հայտնաբերել`«Ռումբ` Տորոնտոյի ճանապարհին» գրությամբ: Այդ պահին չվերթն արդեն մեկնարկի էր պատրաստվում: Միջադեպի պատճառով ինքնքթիռը ստիպված է եղել վերադառնալ թռիչքուղի, իսկ ուղևորներին տարհանել են:
Նշվում է, որ օդանավում ստուգումներ անելուց հետո որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել: