SpaceX-ը դեպի Մարս առաջին թռիչքը հետաձգել է մինչև 2020 թվականը
Ամերիկյան SpaceX ընկերությունը մինչև 2020 թվականը հետաձգել է առաջին թռիչքը դեպի Կարմիր մոլորակ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ընկերության նախագահ Գվին Շոթուելը:
«Մենք նպատակադրված ենք եղել թռիչքն իրագործել 2018-ին, սակայն կարծում ենք, որ մեզ ավելի շատ ռեսուրսներ և կենտրոնացում է անհրաժեշտ անձնակազմն ու Falcon Heavy հրթիռակիրը նախապատաստելու համար», -ասել է ընկերության նախագահը` հավելելով, որ գերծանր հրթիռակիրն առաջին անգամ նախատեսվում է արձակել 2017-ի ամռանը:
2016-ի ապրիլին հաղորդվում էր, որ առաջին տիեզերանավը, որը կոչվելու է Red Dragon, ամերիկյան ընկերությունը մտադիր է Մարս ուղարկել 2018-ին, որից հետո նախատեսվում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ տիեզերանավեր ուղարկել Կարմիր Մոլորակ: Իսկ 2025-ին ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոստացել է Մարս ուղարկել առաջին մարդուն: