Ջեկոյի գործակալ. Տեղափոխություն Ռեա՞լ. Էդինն արդեն մեծագույն ակումբում է
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ իմաստ չի տեսնում իր հաճախորդի տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալին»:
«Նա արդեն մեծագույն ակումբում է: «Ռոման» երկրպագուների բանակ ունի և մենք այլ թիմ տեղափոխվելու ոչ մի հիմք չենք տեսնում: Էդինը միշտ էլ իր լավագույն խաղն է ցուցադրում: Որոշ հանդիպումներում նա ինձ հիշեցնում է Մարկո վան Բաստենին»,- գործակալի խոսքն է մեջբերում SportMediaset-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը ցանկանում է ձեռք բերել բոսնիացի հարձակվողի տրանսֆերը: Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն դարձել է 24 գոլի հեղինակ: