Երևանում անձը չպարզված կինը նետվել է Երևան-Թբիլիսի գնացքի տակ
Փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գրանդ Քենդի ՍՊԸ-Ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել, նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: