Փարիզի Մոնպառնաս աշտարակի տանիքին հսկայական սահադաշտ է բացվելու
Փարիզի բնակիչներն ու հյուրերը այսուհետ եզակի հնարավորություն կունենան հիանալու ֆրանսիական մայրաքաղաքի գեղեցիկ համայնապատկերով:
Ինչպես հայտնում է Euromag-ը, փարիզյան Մոնպառնաս աշտարակի տանիքը մեկ ամսով կվերածվի 200 քառ. մետր մակերես ունեցող սահադաշտի: Բացի այդ, երկնաքերի տանիքին երկու հարթակ կկառուցեն քյորլինգի համար: Այստեղ նաև տաք ըմպելիքներ, շոկոլադ, գինի և շամպայն կմատուցեն:
Բարձրահարկ շինության տանիքում նորարությունները կտեղակայվեն 209 մետր բարձրության վրա: Այդպիսով Մոնպառնասի սահադաշտը բարձրությամբ կգերազանցի Էյֆելյան աշտարակում գտնվող չմշկասահքի համար նախատեսված հարթակին, որը տեղակայված է 57 մետր բարձրությամբ:
Սահադաշտն ու քյորլինգի դաշտը աշխատելու են փետրվարի 10-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: