Գրոհայինները ռմբակոծել են սիրիական Դերաա քաղաքը
Գրոհայինները ռմբակոծել են Սիրիայի Դերաա քաղաքը, որը մտնում է երկրի հարավային մասում գտնվող համանուն նահանգի կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելոց «ՍԱՆԱ» սիրիական պետական լրատվական աղբյուրը, հարձակման հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս երեքը վնասվածքներ են ստացել:
Բացի այդ, գործակալության աղբյուրի խոսքով` ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել նաև Հալեպ քաղաքի Էլ-Համդանիա թաղամասը: Այստեղ կրակահերթի զոհ են դարձել 2 մարդ, ևս 14-ը վիրավորվել են: