Գիտնականներն Ավստրալիայում հայտանաբերել են 300 000 տարի առաջ տեղի ունեցած խոշորագույն ստորջրյա սողանքի հետքերը
Գիտնականները հայտնաբերել են ամենամեծ ստորջրյա սողանքի հետքերը, որի մնացորդները 30 անգամ գերազանցում են հայտնի ավստրալական Ուլուրու լեռնաշղթայի ծավալները և գտնվում են Ավստրալիայի Բարիերային Մեծ խութի հարևանությամբ:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, այս հայտնագործության մասին ասվում է Marine Geology ամսագրում հրապարակված հոդվածում:
Սողանքի հնագույն հետքերը, որոնք ստացել են Gloria Knolls անվանումը, ծովի հատակին առաջացել են, երբ 300 000 տարի առաջ Ավստրալիայի մայրցամաքային գոգավորությունը ճաք է տվել: Սողանքները տեղի են ունենում, երբ լեռնային ապարների զանգվածները ցած են սահում լեռնալանջով: Սովորաբար, այս երևույթը տեղի է ունենում ցամաքում, սակայն ծովում նման դեպքեր ևս հնարավոր են: Սողանքի հետքերը հայտնաբերվել են Քվինսլենդ նահանգից 30 կմ հեռավորությամբ:
Սողանքի հետքերը հայտնաբերվել են ծովի հատակը սկանավորման ժամանակ, որի ընթացքում հնարավոր է ծովի հատակի 3D պատկերներ ստանալ: