Լևոն Պաչաջյանը տեղափոխվել է շվեդական մեկ այլ թիմ
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը նոր թիմ ունի:
33-ամյա խաղացողը կարիերան շարունակելու է «Լինշոպինգ» թիմում:
Պաչաջյանն armsport.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել.
«Նոր ակումբ տեղափոխվելու մտադրություն չեմ ունեցել. հանգամանքների բերումով «Սոդերտալիեում» ամեն ինչ փոխվեց, երբ նոր ղեկավարություն եկավ և ամեն ինչ այդպես միանշանակ չէր։ Ես էլ սկսեցի նոր ակումբ որոնել և կարծում եմ՝ տարբերակներից ամենահարմարը ստացվեց։
Նախորդ տարի «Լինշոպինգի» դեմ 2 խաղ էի անցկացրել և շատ հաջող էի ինձ դրևսովորել: Երբ կապնվեցի մարզչի հետ, միանգամից հիշեց՝ նշելով արագությունս: Հետո հրավեր եղավ։ Ամեն ինչ շատ լավ ընթացավ և եկանք ընդհանուր հայտարարի։
Կարիերայիս ընթացքում կխաղամ 13-րդ ակումբում. հետաքրքիր է...:
«Լինշոպինգը» հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջադրանք կա մեկ լիգա բարձրանալ, և եթե հաշվի առնենք, որ անցացծ տարի խմբում երկրորդ տեղ է զբաղեցրել և միայն փլեյ-օֆում է զիջել, ապա պարզ է դառնում, որ նպատակասլաց ակումբ է»:
Պաչաջյանը մինչև այժմ հանդես էր գալիս Շվեդիայի 2-րդ դիվիզիոնը (3-րդ լիգա) ներկայացնող «Սոդերտալյե» թիմում. «Լինշոպինգը» ևս այդ լիգայում է հանդես գալիս: