Դենիել Ռեդքլիֆին ցույց են տվել նրա ռուս կրկնակին (տեսանյութ)
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆին հարցազրույցի ժամանակ ցույց են տվել նրա կրկնակին, որը բնակվում է Կրասնոյարսկ քաղաքում: Դերասանի արձագանքը ցուցադրող հատվածը հրապարակվել է ITV London ֆեյսբուքյան էջում:
Հարցազրույցի ժամանակ Ռեդքլիֆն ու նրա գործընկերները քննարկել են Թոմ Ստոպարդի «Ռոզենկրանցն ու Գիլդենստերնը մեռած են» պիեսի վրա հիմնված ներկայացումը, որում Ռեդքլիֆը խաղացել է դերերից մեկը:
Հարցազրույցի ժամանակ Ռեդքլիֆին հարցրել են` արդյոք ինքը գիտի, որ ռուս կրկնակ ունի:
«Հնարավոր է», - պատասխանել է դերասանը:
Այնուհետև հաղորդավարուհին ցույց է տվել ռուս երիտասարդի լուսանկարը` ասելով, որ նմանությունը տպավորիչ է:
Իմանալով, որ երիտասարդն աշխատում է շոկոլադի արտադրության ոլորտում, Ռեդքլիֆը կարծիք է արտահայտել, որ նրան պետք չէ դերասանությունը:
«Նա ավելի լավ ոլորտում է աշխատում», - ասել է նա: