Գերմանիայի պաշտպանության նախարարի նոր ինքնաթիռը խափանվել է առաջին իսկ թռիչքի ժամանակ
Նոր ինքնաթիռը, որից օգտվում է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խափանվել է առաջին իսկ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով գերմանական աղբյուրը:
Գերմանացի նախարարը չի կարողացել օգտվել Ա400Մ տրանսպորտային ինքնաթիռից շարժիչներից մեկի խափանման պատճառով: Անսարքությունը հայտնաբերվել է Լիտվայի Կաունաս օդանավակայանում, ուր այցով ժամանել էր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Բեռլին վերադառնալու համար գերմանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը և գերմանական պատվիրակության անդամները ստիպված են եղել օգտվել պահուստային ինքնաթիռից:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, Գերմանիայի պաշտպանության նախարարն ու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն դիմավորել են Լիտվա ժամանակ ՆԱՏՕ-ի գումարտակը: