Պուտինն ստորագրել է «Թուրքական հոսքի» վավերացման մասին օրենքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ իրավարար տեղեկատվության ինտերնետ-պորտալում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսք» գազատարի մասին օրենքը, որով նախատեսվում է սկսել Սև ծովի հատակով անցնող գազատարի երկու գծի կառուցումը, ստորագրել էր դեկտեմբերին:
Առաջին գիծը նախատեսված է թուրքական շուկա մատակարարումներ անելու, իսկ երկրորդը Եվրոպա մատակարարելու համար:
Նախատեսվում է, որ գազատարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2019-ի դեկտեմբերին: