Թուրք հաքերները ստանձնել են Ավստրիայի խորհրդարանի կայքի վրա իրականացված կիբեռհարձակման պատասխանատվությունը
Թուրք հաքերների Aslan Neferler Tim խմբավորումը ստանձնել է կիբեռհարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով 20 րոպեով խափանվել էր Ավստրիայի խորհրդարանի կայքի աշխատանքը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են այդ մարմնի ներկայացուցիչները:
Անցյալ շաբաթ հաքերների ֆեյսբուքյան էջում ավստրիական խորհրդարանի խափանված կայքի էլեկտրոնային լուսանկար էր տեղադրվել, որին կից թուրքերենով հրապարակվել էր հետևյալ գրառումը. «Մեր արձագանքը մուսուլմանների նկատմամբ ավստրիական ռասիզմին դաժան կլինի»:
Հաքերային խմբավորման մասնակիցները նաև հայտարարել են, որ կիբեռհարձակումներ են կատարել Ավստրիայի կենտրոնական բանկի և ավստրիական օդանավակայաններից մեկի վրա: