YouTube-ի օգտատերերը կկարողանան ուղիղ հեռարձակում վարել սմարթֆոնների օգնությամբ և գումար վաստակել
YouTube տեսահոսթինգի առավել մեծ ճանաչում ունեցող օգտատերերը հնարավորություն կստանան կայքում հեռարձակում վարել իրենց բջջային հեռախոսների օգնությամբ և դրա դիմաց գումար ստանալ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով տեսահոսթինգի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը, խոսքը սմարթֆոնի տեսախցիկով ստացված պատկերի ուղիղ հեռարձակման մասին է` առանց այլ հավելվածների կիրառման:
Նախնական շրջանում այս գործառույթը հասանելի կլինի միայն այն օգտատերերին, ովքեր ավելի քան 10 000 հետևորդներ կունենան: Հետագայում այն հասանելի կդառնա տեսահոսթինգի բոլոր օգտատերերի համար: