Հայտնի են դարձել 2016-ի՝ աշխարհում ամենաթանկարժեք ապրանքանիշերը
Աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի առաջատար հնգյակն ամերիկյան ընկերություններ են զբաղեցնում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին վկայում են Brand Finance խորհրդատվական ընկերության տվյալները:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Google որոնողական հսկան, որի արժեքը անցյալ տարվա ընթացքում ավելացել է մեկ քառորդով` հասնելով 109.47 մլրդ դոլարի:
Մինչդեռ Apple տեխնոլոգիական հսկան արժեքը նվազել է 27 տոկոսով` հասնելով 107.141 մլրդ դոլարի, ինչի արդյունքում ընկերությունը հայտնվել է այ ցանկի երկրորդ հորիզոնականում: Երրորդ տեղը զբաղեցրել է Amazon.com ինտերնետ-վաճառք իրականացնող ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 106. 396 մլրդ դոլար: Այս ցուցանիշը խոսում է 53 տոկոս աճի մասին:
Հաջորդիվ ցանկում ընդգրկվել են AT&T հեռուստահաղորդակցական ընկերությունը` 87.016 մլրդ դոլար արժեքով, Microsoft ընկերությունը` 76.265 մլրդ դոլար արժեքով:
Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Samsung հարավկորեական ընկերությունը ($66,219 մլրդ), որին հաջորդում են Verizon ($65,875 մլրդ), Walmart ($62,211 մլրդ), Facebook ($61,988 մլրդ) ընկերությունները և Industrial & Commercial Bank of China խոշորագույն չինական բանկը ($47,832 մլրդ):