Ռոնալդու. Կրիշտիանուն Կրիշտիանուն է, իսկ Մեսսին Մեսսին է
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին:
«Մեսսին ձգտում է առավելագույնն անել թիմի համար, ես` նույնպես: Մրցակիցներ ենք, քանի որ հանդես ենք գալիս տարբեր թիմերում, սակայն հարգալից ենք միմյանց հանդեպ: Նորմալ հարաբերություններ ունենք: Մեզ անընդհատ համեմատում են, և դա բնական է: Համեմատել են նույնիսկ մեր տղաներին:
Կրիշտիանուն Կրիշտիանուն է, իսկ Մեսսին Մեսսին է: Երկուսս էլ հիանալի ֆուտբոլիստ ենք, և մեր տիտղոսները խոսում են իրենց մասին: Երկուսս էլ կատարում ենք մեր աշխատանքը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Dongqiudi»-ն: