Ամերիկուհին ինքնուրույն տուն է կառուցել յութուբյան ուղեցույցների օգնությամբ
Boredpanda.com-ը անդրադարձել է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում բնակվող Կառա Բորքինսին, ով որոշել է ինքնուրույն տուն կառուցել առանց շինարարական գիտելիքներ ունենալու:
Ամերիկուհին, հոգնելով երկու անհաջող ամուսնություններից, իր 4 երեխաների հետ որոշել է նոր կյանք սկսել. նրանց առանձին տուն էր հարկավոր: Իրենց ձեռքով տուն կառուցելու միտքը նրա մոտ առաջացել է 2007-ին, երբ տորնադոյի հետևանքով իրենց տունը գրեթե ամբողջությամբ կործանվել էր:
Բանկից 150 000 դոլար վարկ վերցնելով շինարարական նյութերի համար՝ ընտանիքը սկսել է զրոյից ուսումնասիրել տան կառուցման յութուբյան ուղեցույցները և անցել է աշխատանքի: Արդյունքում նրանք 325 քառ. մետր մակերեսով 5 սենյականոց տուն, 3 ավտոտնակ և մեծ խանութ են կառուցել: