Աշտարակ-Եղվարդ ճանապարհին հրդեհ է բռնկվել Range Rover մեքենայում. վարորդը դեմքի հատվածում այրվածքներ է ստացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 15-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում այրվում է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվում է «Range Rover» մակնիշի 32 MN 222 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Գ.) շարժիչի հատվածը, ինչի հետևանքով վարորդ Գ. Գ.-ը դեմքի հատվածում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրդեհը մարվել է ժամը 18.05-ին: