Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 40-ի
երջին տվյալների համաձայն՝ Թաիլանդի հարավային շրջաններում ջրհեղեղի զոհ է դարձել 40 մարդ: Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը:
Հայտնի է, որ զոհերի մեծ մասը գրանցվել է Նաքհոնսիթհամարատ շրջանում:
Աղետի հետևանքով վնասվել է 20 պետական օբյեկտ, 135 ճանապարհ և 191 կամուրջ: Ջրհեղեղի հետևանքների պատճառով տուժել են Թայլանդի հարավում ապրող հարյուր հազարավոր մարդիկ: