Պետերբուրգում տղամարդն ընկել է բազմոցից և մահացել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչներից մեկը, բազմոցի վրայից ընկնելով, գլխի մահացու վնասվածք է ստացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Աղբյուրի տվյալներով` հյուսիսային մայրաքաղաքի 46-ամյա բնակիչը հյուր էր եկել ընկերոջ տուն, և տղամարդիկ միասին սկսել են խմել:
Խնջույքի ժամանակ տղամարդը ընկել է բազմոցից և գլխին հարված ստացել: Ստացած վնասվածքից նա մահացել է մինչև շտապ օգնության ժամանելը: