Կլոպ. Լիվերպուլն ունի բոլոր հնարավորությունները Մանչեսթեր Յունայթեդին հաղթելու համար
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգյաի 21-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին:
«Մենք պարտվել ենք «Բերնլիին» այն դեպքում, երբ տիրել ենք գնդակին 80 %-ով: Հիմա մենք ունենք հարյուր տոկոսանոց հնարավորություն «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու համար: Հնարավոր է՝ մարդիկ կարծեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ թափ է առել և կարող է հեշտ հաղթանակ տանել:
Գտնում եմ, որ առաջիկա հանդիպումը «Լիվերպուլի» համար լավ հնարավորություն կարող է լինել: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում չեմ մտածելու գնդակին տիրելու մասին: Մենք կփորձենք պաշտպանվել և հակագրոհել ճիշտ ժամանակին:
Անհամբերությամբ եմ սպասում ՄՅՈւ-ի հետ խաղին, քանի որ զգում եմ, որ իմ թիմը կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Goal.com-ը: