Ռուսաստանում դեռահասը պատմել է՝ ինչու է կացնահարել հորը, քրոջը և տատիկին
Ռուսաստանի Տամբովի շրջանում ձերբակալվել է դեռահասը, ով կասկածվում է իր 67-ամյա տատիկի, 43-ամյա հոր և 14-ամյա քրոջ սպանության մեջ, գրում է ntv.ru-ն:
Քննության տվյալներով՝ հունվարի 14-ի վաղ առավոտյան Սոսնովկա գյուղում 17-ամյա դեռահասը կացնով հարձակվել է քնած բարեկամների վրա: Արդյունքում՝ կասկածյալի տատիկը և քույրը մահացել են տեղում: Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Այժմ իրականացվում մեն դեռահասի մասնակցությամբ քննչական գործողություններ: Ինչպես հայտնել են Տամբովի քննչական կոմիտեի վարչությունում, հանցագործության պատճառը դարձել են կենցաղային հարցերի պատճառով ընտանեկան վեճերը:
Ինչպես գրում է life.ru-ն, 17-ամյա տղան քննիչներին խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա պատմել է քննիչներին, որ հաճախ էր վիճում հարազատների հետ մանրուքների վերաբերյալ և հոգնել էր նրանց բարոյախրատական խոսքերից:
Քննիչները ենթադրում են նաև, որ դեռահասի հոգեբանական վիճակի վրա զգալի ազդեցություն է թողել երեք տարի առաջ քաղցկեղի պատճառով նրա մոր մահը: