Չինաստանում 44 մաֆիոզ կազատազրկվի ընդհատակյա կազինո բացելու համար
Չինական Գուանսի Չժուան ինքնավար մարզի Խեչի քաղաքի դատարանը տարբեր ժամկետների ազատազրկման է դատապարտել խոշոր հանցագործ համայնքի 44 անդամի` ընդհատակյա կազինո բացելու և այլ հանցագործությունների շարքի համար:
«Սինհուա» գործակալության տվյալներով` 2010-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում խմբավորման մասնակիցները բռնությամբ կատարված հանցագործությունների շարք են իրականացրել Իչժոու քաղաքում: Դատապարվտածները զբաղվել են նաև շորթումներով` սպառնալով տեղացի ձեռներեցներին և շանտաժի ենթարկելով նրանց: Խմբավորման ապօրինի հասույթը կազմել է առնվազն 500 հազար յուան (մոտ 73 հազար դոլար):
Դատարանի որոշման համաձայն` խմբավորման երկու ղեկավարները դատապարտվել են 25 և 22 տարի ժամկետով ազատազրկման: Դրանից բացի, յուրաքանչյուրից կառգրավվի 500 հազար յուան արժողությամբ սեփականություն:
Խմբավորման մյուս 42 մասնակիցները դատապարտվել են 10 ամսից մինչև 20 տարվա ազատազրկման: