Հնդիկ ինժեները 5 տարում 50 կգ մեխ է հավաքել հայրենի քաղաքի փողոցներից
Հնդկաստանի Բանգալուրի քաղաքի բնակիչը վերջին 5 տարում իր ազատ ժամանակը հատուկ առաքելության է նվիրել:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, տղամարդը 2012-ից ի վեր հավաքում է հայրենի քաղաքի փողոցներում թափված մետաղական մեխերը, որոնք փողոցներում միտումնավոր շաղ են տալիս անվադողեր վաճառող ու վերանորոգման ծառայություններ առաջարկող խանութները իրենց եկամուտը բարելավելու նպատակով:
Ինչպես նշվում է՝ հինգ տարում Բենեդիկտ Ջեբակումարը, ով մասնագիտության ինժեներ է, 50 կգ մետաղական մեխեր ու այլ մանր-մունր իրեր է հավաքել փողոցներից:
Այս քայլին տղամարդը գնացել է, երբ հասկացել է, որ չափազանց հաճախակի է ստիպված լինում դիմել անվադողեր վերանորոգող ծառայությանը իր աշխատավայր տանող փողոցով անցնելիս: