Երևանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու
Հունվարի 10-ին, ժամը 20.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու։
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: