Դանակահարություն Վարդանանց փողոցում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երևանի Վարդանանց փողոցում երկու հոգի դանակահարվել են, քաղաքացիներից մեկը տեղում մահացել է:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ համապատասխան ահազանգ ստացել են շտապօգնության կայանից:
«Այսօր ժամը 15:30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից արյունահոսող վիճակում 1 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը մահացած է»,- ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: