Դիզայները Կալաշնիկովի ինքնաձիգներով ոսկեզօծ աթոռ է ստեղծել (լուսանկարներ)
Դիզայներ Ռանյե Վեբերը Միխայիլ Կալաշնիկովի մասին գիրքը կարդալուց հետո այնքան է ոգեշնչվել, որ որոշել է նրա ստեղծած AK-47 ինքնաձիգների միջոցով յուրատեսակ աթոռ պատրաստել:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, աթոռը, որում ինքնաձիգները ծառայում են որպես ոտքեր ու հենակներ, մասամբ ոսկեզօծ է: Մինչդեռ դրա նստատեղն ու մեջքի հատվածը պատրաստված են Լոնդոնից ու Վենետիկից բերված թանկարժեք գործվածքից:
Աղբյուրը մանրամասնում է, որ 22 կարատանոց ոսկով պատված աթոռի գինը 127.000 դոլար է: