Թրամփը կոչ է արել Կոնգրեսին հնարավորինս արագ չեղարկել Obamacare-ը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսի հանրապետականներին հնարավոր ամեն բան անել երկրի գործող ղեկավար Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի չեղարկման համար:
Այս մասին The New York Times-ին տված հարզացրուցում ասել է 70-ամյա միլիարդատերը՝ հավելելով, որ Obamacare-ն իսկական աղետ է դարձել:
Հայտնի է, որ նորընտիր նախագահը ցանկանում է, որ ծրագրի չեղարկման հարցի վերաբերյալ քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթ, ինչին զուգահեռ մշակվելու է բժշկական ապահովագրության նոր ծրագիր:
Նշենք, որ Obamacare-ը հանդիսանում է 1960-ականների կեսերից ի վեր ԱՄՆ-ում իրականացված ամենախոշոր ծրագրերից մեկը: Բացի այդ, այն համարվում է «Օբամայի նախագահության գլխավոր ձեռքբերումը»: