Բերման են ենթարկվել քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը և նրա թիկնազորի 4 անդամները
Երևանում այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Արթուր Ղազարյանը, ով հայտնի է քանաքեռցի «Տույ» մականունով և ևս չորս հոգի։ Նրանք բերման են ենթարկվել թիկնազորով շրջելու համար։
Նրանց բերման ենթարկելու մասին լուրը Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում չհերքեցին։ Բերման ենթարկելու մասին այլ մանրամասներ չհայտնեցին։