Ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով
Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի 17 մարդու է ձերբակալել փարիզյան բնակարանում ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով, որոնք 9.5 մլն դոլարի ոսկեղեն էին գողացել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանական աղբյուրին, ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի տարբեր հատվածներում իրականացվող ոստիկանական արշավի ժամանակ: Ձերբակալվածները 50-ին մոտ անձինք են, որոնցից 3-ը կին է։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք ոստիկանական հագուստով ներխուժել էին Քարդաշյանի բնակարան հոկտեմբերի 3-ին, երբ վերջինս բնակարանում է գտնվել: Հրազենի սպառնալիքի ներքո նրանք ստիպել էին հեռուստաաստղին իրենց հանձնել իր մոտ առկա բոլոր զարդերը: