Volkswagen գաղտնազերծել է իր էլեկտրական միկրոբուսի կոնցեպտը
Volkswagen ընկերությունը կիրակի` Դետրոյթի ավտոսրահի ժամանակ գաղտնազերծել է VW ID Buzz ամբողջովին էլեկտրական միկրոբուսի նախատիպը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գերմանական ավտոարտադրողը չի հստակեցրել, թե երբ նորագույն մոդելը կհայտնվի վաճառքում, սակայն նշել է, որ մտադիր է 2020-ին էլեկտրամեքենաների զանգվածային արտադրություն սկսել, իսկ 2025-ին հույս ունի տարեկան 1 մլն էլեկտրական մեքենա վաճառել:
Volkswagen-ը էլեկտրական մեքենայի կոնցեպտը ներկայացրել էր Փարիզի ավտոսրահի ժամանակ սեպտեմբերին:
ID Buzz մոդելը 434 կմ տարածություն է անցնում մեկ լիցքավորմամբ, իսկ երկու էլեկտրաշարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 369 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան հավաքում է 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժամ: