Բռնցքամարտ. տարվա առաջին ուսումնամարզական հավաքը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը գալիք մրցաշրջանի համար,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականը հունվարի 6-ից մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքին մասնակցում են 32 մարզիկներ: Դավիթ Թորոսյանի հետ հավաքին մասնակցում է նաև հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը: Հավաքը նախատեսված է մինչև հունվարի 20-ը: