Apple-ն արգելել է օգտատերերին փնտրել AirPods կորցրած ականջակալները
Apple ընկերությունը App Store խանութից հեռացրել է Finder for AirPods հավելվածը, որն օգնում է գտնել կորած AirPods ականջակալները: Lenta.ru-ի հաղորդմամբ`այս մասին Reddit կայքում տեղեկացրել է ծառայության ստեղծողը:
Finder for AirPods ծրագիրը թույլ է տալիս ականջակալները գտնել Bluetooth-ազդանշանի օգնությամբ և հուշում է, թե երբ է ազդանշանն առավել ուժեղանում: Սակայն օգտատերերը նշում են, որ հավելվածն այնքան էլ հստակ չի աշխատում: Հավելվածի արժեքը կազմում է 4 դոլար:
Ծրագրավորողի խոսքով` Apple-ը հավանության չի արժանացրել հավելվածի գաղափարը և այն անհամապատասխան է համարում App Store-ի պահանջներին: Նշվում է, որ պաշտոնական մեկնաբանությունը ամերիկյան ընկերությունից չի ստացվել:
Հիշեցնենք, որ AirPods անլար ականջակալները ամերիկյան տեխնոլոգիական հսկան ներկայացրել է 2016-ի սեպտեմբերին: