Անկարայի փողոցներից մեկը անվանել են ՌԴ սպանված դեսպանի պատվին
Անկարայի փողոցներից մեկն, որի վրա գտնվում է ՌԴ դեսպանությունը, անվանափոխվել է Թուրքիայում դեկտեմբերի 19-ին սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի պատվին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Անկարայում ՌԴ դեսպանության ներկայացուցչին:
«Կառլովի պատվին փողոցն անվանափոխելու մասին որոշումը միաձայն է ընդունվել Անկարայի քաղաքային իշխանության ժաղովի ժամանակ: Վաղը դեսպանություն կժամանի Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով այդ մասին պաշտոնապես կհայտարարի», - նշել է աղբյուրը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտնել էր Կառլովի անունով փողոցը կոչելու թուրքական իշխանությունների մտադրության մասին: