Իբրահիմովիչը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Մխիթարյանի համար. Ալան Սմիթ
Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Ալան Սմիթը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Իբրահիմովիչն ավագ է գրեթե ամեն ինչում, բացի կարգավիճակից։ Զլատանն այն ֆուտբոլիստներից է, ովքեր նայում են թե ինչի են հասել, և ինչ են ցանկանում 35 տարեկանում։
Նա առաջին անգամ է Անգլիայում, սակայն միշտ ցանկացել է հանդես գալ այստեղ և հաղթանակների քաղց ունի։
Իբրահիմովիչը վայելում է յուրաքանչյուր րոպեն, այդ պատճառով ոգեշնչման աղբյուր է հանդիսանում այնպիսի ֆուտբոլիստների համար, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը և Մարկուս Ռեշֆորդը».- Սմիթի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։