Ամերիկյան թանգարանն աճուրդի կհանի երկրի նախագահների ու առաջին տիկինների անհաջող մոմե արձանները (լուսանկարներ)
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող Գեթիսբուրգ քաղաքի մոմե արձանների թանգարանը պատրաստվում է աճուրդի հանել Միացյալ Նահանգների նախկին նախագահների ու առաջին տիկինների չստացված քանդակները, ինչի մասին հայտնում է The Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ թանգարանի այցելուների թիվը կտրուկ նվազել է:
Աղբյուրը ենթադրում է, որ այցելուները քիչ հետաքրքրություն են ցուցաբերում թանգարանի հանդեպ, քանի որ այնտեղ ցուցադրված նմուշներն այնքան էլ նման չեն «բնօրինակներին» ու անորակ տեսք ունեն:
Բարաք և Միշել Օբամաներ
Ջորջ Վաշինգթոն
Աբրահամ Լինքոլն
Բիլ և Հիլարի Քլինթոններ
Ջոն և Ժաքլին Քենեդիներ
Ռիչարդ Նիքսոն
Ռոնալդ Ռեյգան
Ջիմի Քարտեր