Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն
Հունվարի 6-10-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: