Լոնդոնում ձին փորձել է ավտոբուս մտնել (լուսանկար)
Ձին, որն օրերս փորձել է օգտվել հանրային տրանսպորտից ու ավտոբուս նստել, զարմացրել է Լոնդոնի բնակիչներին ու զբոսաշրջիկներին, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի հյուսիսում գտնվող Իզլինգթոն թաղամասում:
Հետագայում պարզվել է, որ Լոնդոնի հեծյալ ոստիկաններից մեկը՝ Դեն Սմիթը, ուղղակի փորձել էր օգնել ավտոբուսում գտնվող ուղևորներից մեկին: Մինչդեռ նրա ձին՝ Ինվիկտորը, որոշել է հետ չմնալ տիրոջից և ևս մտնել ավտոբուս:
Լոնդոնի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Ինվիկտորն ապացուցել է, որ ինքը թիմի հուսալի անդամ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնի հեծյալ ոստիկանությունն ամեն օր հսկում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի փողոցներն ու սովորական ոստիկանների պես պատասխանում բոլոր ահազանգերին: