Ռեալի տպավորիչ վիճակագրությունն առանց Ռոնալդուի խաղերում
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սևիլյային»:
«Արքայական ակումբի» կազմում բացակայել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանգստանալու հնարավորություն է տվել:
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «սերուցքայիններն» առանց Ռոնալդուի մասնակցել են 11 հանդիպման, որոնցից հաղթել են 10-ում, իսկ մեկ խաղն ավարտել ոչ-ոքի։